13 դեկտեմբերի 2023 - 16:33 AMT
Վարչապետը Սինանյանին գործուղել է Ուկրաինա

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կգործուղվի Ուկրաինա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել։

Գործուղումը կտևի դեկտեմբերի 12-20-ը ներառյալ՝ Օդեսա՝ դեկտեմբերի 12-14-ը, Դնեպր՝ դեկտեմբերի 14-15-ը, Խարկով՝ դեկտեմբերի 15-16-ը, Կիև՝ դեկտեմբերի 16-20-ը ներառյալ։

Սինանյանը հանդիպումներ կունենա հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների, գործարար շրջանակների և մշակութային գործիչների հետ հանդիպումներ ունենալու նպատակով:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ պետք է ներկայացնի վարչապետի աշխատակազմ և ԱԳՆ։