14 դեկտեմբերի 2023 - 11:44 AMT
Սուրեն Պապիկյանը մեկնել է Հունաստան

Դեկտեմբերի 13-ին Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հունաստան, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Այցը պաշտոնական է, այլ մանրամասներ չեն նշվում։

Պապիկյանը Հունաստան է մեկնել Կիպրոսից, որտեղ ևս իր գլխավորած պատվիրակությունը գտնվում էր պաշտոնական այցով։

Կիպրոսում Պապիկյանը հանդիպել է Կիպրոսի գործընկերոջ` Միխալիս Յորղալասի հետ և քննարկել պաշտպանական բնագավառում հայ–կիպրական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։