18 դեկտեմբերի 2023 - 12:59 AMT
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի նկատմամբ հետմահու մեղադրական վճիռ է կայացվել

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի նկատմամբ դատարանը հետմահու մեղադրական վճիռ է կայացրել։ Այդ մասին տեղեկացրել է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Լուսահոգի Արմեն Գրիգորյանի նկատմամբ կայացվեց մեղադրական վերդիկտ։ Դատավճիռը պարտադիր կբողոքարկվի»,– գրել է պաշտպանը։

Արմեն Գրիգորյանը հանկարծամահ է եղել 2022–ի հուլիսի 15–ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։

Արմեն Գրիգորյանը մեղադրվում էր քաղաքացիների ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն վիրավորելու համար։ Հարցազրույցներից մեկում նա հայտարարել էր, որ լեռնային շրջանների բնակիչները զտարյուն հայեր են, իսկ հովիտների բնակիչների «կեսը եթիմ են ու թուրք»։ Նա կալանավորվել էր 2022-ի մայիսի 17-ին։