20 դեկտեմբերի 2023 - 17:08 AMT
Աբրահամյան․ Ինչո՞ւ է Փաշինյանը շարունակում խոսել Արցախի հանձնումից և փորձում արդարացնել իր քայլերը

ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցին, նշել է, որ մի կարևոր հանգամանք կա, որը պետք է անպայման արձանագրել: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Աբրահամյանը նշել է, որ ինչ էլ ասի Փաշինյանը, ոնց էլ փաթեթավորի, ում գլխին էլ փորձի պատասխանատվությունը ջարդել, դա միայն կարճաժամկետ էֆեկտ է ունենալու:

«Փաշինյանի հարցազրույցում այնուամենայնիվ մի կարևոր հանգամանք կա, որը պետք է անպայման արձանագրել:

Ինչո՞ւ է նա շարունակում խոսել Արցախի հանձնումից և փորձում արդարացնել իր քայլերը:

Ինչ էլ ասի, ոնց էլ փաթեթավորի, ում գլխին էլ փորձի պատասխանատվությունը ջարդել, դա միայն կարճաժամկետ էֆեկտ է ունենալու:

Փաշինյանն անխոս գիտակցում է, որ նման բաները մարսվող չեն և որ անկախ իր կամքից, պետական մեքենայի ջանքերից ու քարոզչական «պերեդոզից», մեկ է` գալու է հատուցման պահը:

Պատմությունը խմբագրել, սրբագրել, ջնջել պարզապես անհնար է և նա, իրեն սպասարկող մարդիկ` անկախ այն հանգամանքից, թե ինչ համակարգ են ներկայացնում, պատմության մեջ մնալու են որպես հող հանձնող, սեփական հայրենիքը դավաճանող և թշնամու առաջ ծնկի եկող կերպարներ:

Դա է պատճառը, որ Փաշինյանը գիտակցելով այս ամենը շարունակում է կեղծել, ստել և արդարանալ` անիմաստ ջանքեր գործադրելով փորձում է փրկվել պատմության դատավճռից»,–ասվում է գրառման մեջ։

Ընթերցեք նաև․ Փաշինյան. Բանակցային գործընթացում երբեք չի եղել մի տարբերակ, որն առաջարկի ԼՂ խնդրի լուծում