8 հունվարի 2024 - 10:27 AMT
ՊՆ–ն հերքել է Ամանորի շեմին Սոթքի հանքավայր դիվերսիոն խմբի ներթափանցման լուրը

Պաշտպանության նախարարությունը հերքել է Սոթքի հանքավայր դիվերսիոն խմբի ներթափանցման մասին լուրը, հայտնում է Արցախպրեսը։

Մամուլում շրջանառվող տեղեկությունն այն մասին, թե իբր դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ, ինչպես նաև նախորդիվ դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, չի համապատասխանում իրականությանը:

«Հրադադարի խախտումների և առաջնագծում իրադրության վերաբերյալ պաշտպանության նախարարությունը տարածում է պաշտոնական հաղորդագրություններ»,- հայտնել են նախարարությունից: