ՌԴ–ն ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովըդուրս է մնացել պայքարից Ավստրալիայի բաց առաջնությունում և չի կարողացել դուրս գալ Մելբուռնում ընթացող քառորդ եզրափակիչ:
Խաչանովը 4:6, 5:7, 3:6 հաշվով պարտվել է աշխարհի չորրորդ ռակետ իտալացի Յաննիկ Սիններին, հայտնում է Interfax-ը։
Չնայած պարտությանը՝ Խաչանովն աչքի է ընկել «անհավանական գեղեցիկ հարվածով», ինչպես գրում են լրատվամիջոցները։
Խաչանովն ըստ դասակարգման աշխարհի 15–րդ ռակետն է։