Իդրամով արդեն կարելի է վճարել կայանատեղի համար, և ինչպես միշտ՝ մեկ հպումով, առանց ջանք գործադրելու։ Կարելի է արագ ու պարզ կատարել վճարումն ու էլ չանհանգստանալ ավտոմեքենան կայանելիս։
Կայանատեղի՝ նույն ինքը «կարմիր գծերի» Ա և Բ գոտիների համար Idram&IDBank հավելվածով վճարելու նպատակով պարզապես անհրաժեշտ է մուտք գործել հավելվածի «Ավտոմեքենայի վճարումներ» բաժին, ընտրել կայանման վճարում տարբերակը, լրացնել անհրաժեշտ տվյալները՝ չմոռանալով նշել նաև վճարվող տևողությունը և վճարել։
Կարելի է կատարել վճարումը նաև հիշված վճարումների բաժնից։
Ծառայությունը հասանելի է նաև idbanking.am և banking.idram.am առցանց հարթակներում, ինչպես նաև Իդրամի և IDBank-ի տերմինալներում։
Խաղարկվում են նաև վառելիքի քարտեր։ Պայմանները շատ պարզ են․
-Հունվարի 23-ից մինչև փետրվարի 6-ը կատարի՛ր նվազագույնը 2000 դրամի չափով վճարում ավտոկայանատեղի համար Idram&IDBank հավելվածով,
-Լրացրու՛ քո Իդրամ ID-ն՝ անցնելով այս հղումով և վերջ։ Դու արդեն մասնակցում ես խաղարկությանը։
Փետրվարի 9-ին պատահականության սկզբունքով կընտրվեն 5 հաջողակներ, որոնք կստանան 50,000 դրամ արժողությամբ վառելիքի քարտ idplus լոյալության հարթակում։
Իդրամը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։