5 մայիսի 2009 - 23:50 AMT
Ղարաբաղյան պատերազմի հերոս Ժիրայր Սեֆիլյանը կրկին մերժում է ստացել
Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանության կոմիտեն հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը մերժել է Ժիրայր Սեֆիլյանի ՀՀ-ում մեկ տարով կացության ժամանակավոր կարգավիճակ ստանալու վերաբերյալ դիմումը:

Քաղաքացիություն ստանալու վերաբերյալ իր առաջին դիմումը Սեֆիլյանը հղել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին 2004թ., որի պատասխանը չի ստացել: