Գլխավոր դատախազությունը ՀՀ իրավասու մարմինների կողմից հետախուզվող Կարեն Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով, հանձնման մասին միջնորդություն է ուղարկել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն: Այս մասին հայտնել են Դատախազության լրատվական ծառայությունից, տեղեկացնում է Factor․am-ը։
Այլ մանրամասներ չեն հաղորդել
Կարեն Վանեցյանը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եղբայրն է։
Հունվարի 29-ին ռուսական ՌԲԿ–ն հայտնել էր, որ Մոսկվայում ձերբակալվել է Հայաստանում հետախուզման մեջ գտնվող, «Օլեյնա» ապրանքանիշի սեփականատեր Կարեն Վանեցյանը։ Ավելի ուշ նրա փաստաբանական խումբը ևս հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ տգարածվող լուրերը, թե Կարեն Վանեցյանն անազատության մեջ է, չեն համապատասխանում իրականությանը։