3 փետրվարի 2024 - 10:20 AMT
Պապիկյան․ ՀՀ-ն ոչ մի երկրից տարածքային պահանջ չունի

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ Հայաստանը ոչ մի երկրից տարածքային ոչ մի պահանջ չունի։

«Հայաստանի Հանրապետությունը որևէ երկրի նկատմամբ որևէ նկրտում չունի, որևէ տարածքային պահանջ չունի և, բնականաբար, մեր զինված ուժերի նպատակը և առաքելությունը ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է»,–ասել է նա։

Նա հավելել է, որ այն կոցեպտն է դրված բանակի հիմքում։

Նա նշել է, որ զորակոչի մասով մտահոգիչ խնդիրներ կան, շատերը փորձում են խուսափել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ Հանրային ռադիոյին տված հարցազրույցում ասել էր, որ բանակը պետք է ուժեղացնել տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը պաշտպանելու նպատակով։ Նա հավելել է, որ «եթե դու ուժեղ և մարտունակ բանակ ունես լեգիտիմ նպատակներ իրագործելու համար, ոչ ոք չի կարող ասել՝ ինչու ես քո բանակն ուժեղացնում»։ Նա նշել էր նաև, որ «բանակի բանձևը պատմական արդարությունը վերականգնելը չպիտի լինի, այլ երկրի անվտանգությունը պաշտպանելը»։