Երևանի Նոր Արեշի 34 փողոցում պայթյուն է որոտացել։ Ոստիկանությունից հայտնել են, որ նախնական տվյալով 2 տուն է փլուզվել, տեղեկացնում է Aysor.am-ը։
Ականատեսներն ասել են, որ 2 քաղաքացի կա փլատակներում։ Ըստ ոստիկանության՝ մարտական 4 հաշվարկ դեպքի վայր է մեկնել։
Սոցցանցերում տարածվող տեղեկությունների համաձայն՝ լավաշի փուռ է պայթել։