Ակտիվիստ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Երևանի քաղաքապետարանը 800,000 դրամ է վճարել Երևանյան լճում տեղադրված հեծանվային կայանատեղի համար։
«Իմ հաշվարկով, հեծանիվի կայանատեղի համար ծախսվել է մոտ 50,000 դրամի շինանյութ, դա ուռճացրած գին եմ գրում․ 12 մետր կվադրադ 5×3, 21 մետր 2 նոց խողովակ, փոշեներվակ չէ!
Հատուկ նշում եմ որ հեծանվային կայանատեղին, ոսկեջրված չէ»,–ասվում է գրառման մեջ։