6 մայիսի 2009 - 17:56 AMT
Մանուկ Հերգնյան. Հայաստանը կարող է կարճ ժամկետներում հաղթահարել ճգնաժամը
Հայաստանի վրա համաշխարհային ճգնաժամի արագ տարածումը վկայում է այն մասին, որ վերջինս բավական խոցելի է արտաքին շոկերից, լրագրողներին հաղորդեց «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ-տնօրեն Մանուկ Հերգնյանը Երեւանում կայացած մամլո ասուլիսին: «Հայաստանում ՆՀԱ անկումը սկսվեց ԱՄՆ ու Եվրոպայի ՆՀԱ անկումների հետ զուգահեռ` 2008-ի վերջին եռամսյակում»,- ասել է նա: Նրա խոսքով, անգամ Ռուսաստանում տնտեսության այդպիսի արագ անկում չի արձանագրվել, չնայած, որ 2009-ի առաջին եռամսյակում նա ավելի խոր անկում ապրեց:

Հերգնյանը նշեց, որ այն կարծիքը, թե համաշխարհային շուկայի մեջ իր թույլ ինտեգրման պատճառով Հայաստանում գլոբլա ճգնաժամին դիմակայելու համար կազմավորվել է յուրահատուկ «դիմադրողականություն», ճիշտ չէ: «Հայաստանում գլոբալ ճգնաժամի արագ տարածումը վկայում է այն մասին, որ մեր երկրի տնտեսության փոխգործակցությունը աշխարհի տնտեսությունների հետ միանգամայն ուժեղ է, թեեւ իրականացվում է առանձնահատուկ մեխանիզմների օգնությամբ»,- ասել է նա:

Հետազոտական կենտրոնի նախագահի կարծիքով, ճգնաժամի տարածման արագության վրա ազդել է նաեւ երկրի տնտեսության դիվերսիֆիկացիայի ցածր մակարդակը, մասնավորապես` արտահանման կենտրոնացումը լեռնահանքային արդյունաբերության վրա եւ մասնավոր փոխադրողներից խիստ կախվածությունը:

Բացի այդ, ի տարբերություն մյուս երկրների, որտեղ ճգնաժամը սկսվեց ֆինանսական շուկաներում ցնցումներից, Հայաստանում, Հերգնյանի խոսքով, այն սկսվեց տնտեսության իրական սեկտորից, ինչը պայմանավորված էր պղնձի եւ մոլիբդենի համաշխարհային գների կտրուկ անկմամբ 2008-ի օգոստոս-դեկտեմբեր ամիսներին:

Ինչպես ասաց «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահը, ճգնաժամի հետագա խորացմանը նպաստեցին փոխադրողների նվազումն ու կտրուկ անկումը շինարարության ոլորտում:

«Չի կարելի անուշադրության մատնել այն փաստը, որ մարտի արժեզրկումն արդեն դրական ազդեցություն է ունեցել տեղական արտադրության որոշ ճյուղերի ծավալների վրա, ինչն առավել մեծ չափերով կարտահայտվի 2009-ի երկրորդ կեսին»,- ավելացրեց նա: Հերգնյանը նշել է, որ բացի դրանից, բանկային սեկտորի թույլ մասնակցությունը տնտեսությանը փրկեց Հայաստանի ֆինանսական համակարգը ճգնաժամի ցնցումներից վերջինիս զարգացման առաջին փուլում:

Ֆինանսական ճգնաժամերը հավերժ չեն, եւ, Հերգնյանի կարծիքով, Հայաստանը կարող է կարճ ժամկետներում հաղթահարել այն: «Խոշոր ֆինանսական ճգնաժամերի տեւողությունն ավելի շատ է, քան սովորական տնտեսական ճգնաժամերը եւ, որպես կանոն, դրանցից կորուստները զգալի են»,- ասաց նա: Հերգնյանը նշեց, որ եթե հետեւել նախկին ճգնաժամերին, ապա կպահանջվի մոտ 4 տարի, որպեսզի երկրների ՆՀԱ վերադառնա նախաճգնաժամյին մակարդակին: «Իսկ ելնելով Հայաստանի տնտեսության արագ արձագանքելու յուրահատկությունից` կարելի է ենթադրել, որ մեր տնտեսության վերականգնումը տեղի կունենա խոշոր տնտեսությունների վերանանգման հետ միաժամանակ»,- ամփոփել է «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահը: