Հանրապետության տարածքում փետրվարի 13-ին, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 15-17-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 16-ին նախալեռնային և հովտային գոտում հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ։
Փետրվարի 13–ին ամենատաքը կլինի Տավուշի մարզում և Սյունիքի հովիտներում , որտեղ ջերմաստիճանը կբարձրանա մինչև +22․․․+23 աստիճան։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-17-ին ցերեկը աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։
Երևանում փետրվարի 13-ին, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-17-ին սպասվում է անձրև, 16-ին հնարավոր է նաև ամպրոպ։ Փետրվարի 13–ին և 14–ին մայրաքաղաքում ցերեկային ժամերին սպասվում է +15 աստիճան։