Վաշինգտոնը կրկին կոչ է արել Երևանին և Բաքվին ձգտել հասնել տևական և կայուն համաձայնության: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով Բեռլինում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից ակնկալիքների մասին հարցին։
«Հայտարարություններ չունեմ անելու, բայց շարունակում ենք խրախուսել կողմերին՝ փորձել հասնել կայուն, տևական համաձայնության»,- ասել է նա։
Փետրվարի 28-29-ը Բեռլինում սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որի մասին ավելի վաղ պայմանավորվել էին երկու երկրի առաջնորդները: