28 փետրվարի 2024 - 10:52 AMT
Վրաստանը ՀՀ-ին է արտահանձնել Telegram-ով թմրամիջոցներ վաճառողին

Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը՝ հետախուզվող Հ.Գ.-ն հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին:

Նա մեղադրվում է այլ անձանց հետ 2019-ից Telegram-ում ստեղծված և կառավարվող առցանց խանութ-հարթակների միջոցով առանձնապես խոշոր չափերով «կոկաին», «մեթամֆետամին», «ԼՍԴ», «մարիխուանա» և «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցների իրացման, հանցավոր գործունեության արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափի՝ 1 մլրդ 155 մլն 518 հազար դրամի ֆինանսական միջոցների օրինականացման մեջ:

ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Հ.Գ.-ի տեղափոխումը Երևան: