Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Էրբիլ։ Օդանավակայանում նախագահին դիմավորել է Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանին:
Էրբիլում ՀՀ նախագահը հանդիպումներ կունենա Իրաքյան Քուրդիստանի շրջանի պատվավոր նախագահ Մասուդ Բարզանիի, նախագահ Նեչիրվան Բարզանիի, փոխվարչապետ Քուբաթ Թալաբանիի հետ, հայտնում է Արմենպրեսը։
Վահագն Խաչատուրյանը կայցելի նաև Էրբիլի պատմական միջնաբերդ, շրջայց կկատարի Աինկավայի հայկական եկեղեցում։
Այցի ավարտին ՀՀ նախագահը կհանդիպի Իրաքյան Քուրդիստանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։