Լոս Անջելեսում տեղի ունեցած 96-րդ «Օսկար» մրցանակաբաշխության արդյունքում «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» ճանաչված «Վերանորոգման վերջին արհեստանոցը» (The Last Repair Shop) ֆիլմում դրվագ կա Բաքվում հայերի ջարդերի մասին։
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Լոս Անջելեսում։ Այն պատմում է ուսանողական երաժշտական գործիքների վերանորոգման արհեստանոցի մենեջեր Սթիվ Բաղմանյանի մասին։ Նա ծնվել–մեծացել է Բաքվում, բայց 1987–88 թթ. հետո Ադրբեջանում սկսեցին տեղի բնակիչ հայերի նկատմամբ ռեպրեսիաները, ջարդերը, գրում է Sputnik Արմենիան։
«Ամեն օր ավելի վտանգավոր էր դառնում, և մարդիկ վախենում էին ապրել այնտեղ։ Իմ հայրը լավատես էր, ասում էր ես ոչ մի տեղ չեմ գնա, ես ոչ մեկին վատ բան չեմ արել, որ մեզ նեղացնեն։ Նրան սպանեցին աշխատանքի վայրում»,–պատմում է ֆիլմի հերոսը չկարողանալով թաքցնել հուզմունքը։
Ֆիլմի ռեժիսորներ են Բեն Պրադֆութը և Քրիս Բոուերսը։
2024 թվականի փետրվարի 16–ին ֆիլմը ցուցադրվել է ԱՄՆ-ում և Կանադայում ավելի քան 700 անգամ։