14 մարտի 2024 - 16:47 AMT
Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկել է քաղաքապետարանի քաղաքաշինության վարչությունը

Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական խուզարկություն է իրականացրել Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում գտնվող Ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունում։

Քաղաքապետարանից հաստատել են տեղեկությունը, տեղեկացնում է «Ազատությունը»։

Թե ինչ գործի շրջանակում է իրականացվել խուզարկությունը, դեռ հայտնի չէ։