Մարտի 15-17-ը Մյասնիկյան պողոտայով բարձրացող հ. 22, 53, 54, 15, 20, 29, 55, 41, 35, 36, 5 ավտոբուսային երթուղիները Նոր Նորք կհասնեն Ազատության պողոտայով և Դ. Անհաղթի փողոցով, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Դա պայմանավորված է խողովակաշարի անցկացման աշխատանքներով։
Նույն սկզբունքով, ըստ անհրաժեշտության, կկազմակերպվի հետադարձ ուղղության երթևեկությունը:
Տրոլեյբուսային հ.1 երթուղին այդ օրերին կհասնի մինչև Կորյունի փողոց, որից հետո հետադարձ կկատարի: