21 մարտի 2024 - 16:31 AMT
Էկոպարեկներին ծառայողական զենք և անձնական պաշտպանության հատուկ միջոցներ կտրամադրվեն

Հունվարի 1-ից անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում ծառայության անցած էկոպարեկներին ծառայողական զենք և անձնական պաշտպանության հատուկ միջոցներ կտրամադրվեն: Գործադիրը չզեկուցվող հարցերի փաթեթով սահմանել է դրանց տրամադրման կարգը:

Վայրի բնության պահապաններն ունենալու են անձնական պաշտպանության միջոցներ՝ զենք, սաղավարտ, ծառայողական համազգեստ, անհրաժեշտության դեպքում՝ ֆիզիկական և հատուկ միջոցների գործադրման իրավունք, հայտնում է Factor.am-ը։

Էկոպարեկներին հնարավորություն է տրվել տուգանք սահմանելու, եթե դա վարչական իրավախախտում է, իսկ եթե ապօրինություն գործող անձը չի ենթարկվում, ապա կարող է գործադրվել նաև ֆիզիկական ուժ։ Էկոպարեկային ծառայության մասին օրենքն ուժի մեջ մտել այս տարեսկզբից: Էկոպարեկների գործունեության շրջանակը անտառների և բնության հատուկ տարածքների պահպանումն է և այլն: