Հայաստանի մայրուղիներին նախատեսվում է նոր և ժամանակակից տեսախցիկներով հագեցած համակարգ ներդնել։ Այդ մասին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հայտարարել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։
«Մենք հիմա հետաքրքիր ծրագիր ունենք, պատրաստվում ենք էլեկտրոնային տեսալուսանկարահանող համակարգ ներդնել և մեծ աշխատանքներ ենք տանում։ Մրցույթ ենք հայտարարել։ Եթե ամեն ինչ բարեհաջող անցնի, մենք բոլոր մայրուղիներին կտեղադրենք նոր ու ժամանակակից տեսախցիկներ, որոնք ցույց կտան արագությունը, վարորդը ստիպված կլինի արագությունն իջեցնել»,- ասել է նա, հայտնում է Արմենպրեսը։
Ըստ Ղազարյանի՝ կթարմացվեն նաև Երևանի խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները։