Իտալական «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբը Հայաստանում ակադեմիա կբացի: Այդ մասին ասվում է «Յուվենտուսի» տարածած հաղորդագրության մեջ
«Հայաստանը միանում է «Յուվենտուսի» ակադեմիայի նախաձեռնությանը: Սկսում ենք արտագնա միջոցառումներն առաջիկա մարզական մրցաշրջանում»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է Արմենպրեսը:
Արդեն հայկական կողմի տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասվում է. «Պատրաստվում ենք ակտիվ մարզական գործունեության առաջիկա մրցաշրջանում»: