ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆինլանդիայի վարչապետի արտաքին հարցերով խորհրդական Մարյա Կոսկելայի հետ՝ նրանք անդրադարձել են Հայաստան-Ֆինլանդիա հարաբերությունների զարգացման մի շարք ուղղությունների:
Քննարկել են Ֆինլանդիայի համապարփակ անվտանգության համակարգի կառուցման փորձը, ինչի համատեքստում ֆիննական կողմը հայտնել է իր պատրաստակամության մասին՝ Հայաստանի հետ կիսվելու իր փորձով:
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ:
Շվեդիայում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Շվեդիայի վարչապետի գրասենյակի ԵՄ հարցերով նախարարի պետական քարտուղար Քրիստիան Դանիելսոնի հետ հանդիպմանը կարևորել է վիզայի ազատականացման երկխոսության հնարավոր շուտ մեկնարկը։