10 ապրիլի 2024 - 14:18 AMT
ՀՀ-ն մոտ 11 անգամ ավելարցրել է կոշիկի արտահանումը դեպի ՌԴ

2021-2023թթ․Հայաստանը մոտ 11 անգամ ավելարցրել է կոշիկի արտահանումը դեպի ՌԴ։ Դա են հաստատում ՄԱԿ Comtrade հարթակի և վիճակագրության տվյալները, գրում է ՌԻԱ Նովոստին։

Հայաստանը, մի քանի այլ երկրների թվում՝ Ղազախստանի, Ղրղզստանի, ԱՄՆ–ի և Սերբիայի, անգամներով է ավելացրել կոշիկի արտահանումը ՌԴ՝ այդ երկրի դեմ պատժամիջոցների սահմանմանը նախորդող 2021 թվականի համեմատ։

2021 թվականից սկսած Հայաստանը 33 մլն դոլարի կոշիկ է արտահանել ՌԴ։

ՌԴ կոշիկ արտահանող երկրների առաջին եռյակում են Չինաստանը՝ 3․4 մլրդ դոլարի արտահանումով, Իտալիան՝ մոտ 306 միլիոն դոլարի և Թուրքիան՝ 154 միլիոն դոլարի: