12 ապրիլի 2024 - 11:08 AMT
Գյուլեր. Թուրքիան կշարունակի աջակցել «Ադրբեջանի արդար պայքարին»

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Շանլըուրֆա այցի ժամանակ հայտարարել է, որ «Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանի արդար պայքարին»։

Նա նաև ասել է, որ Թուրքիան Ադրբեջանի կողքին է Հարավային Կովկասում կայունություն պաշտպանելու համար։ Գյուլերը հիշեցրել է, որ «Թուրքիան լուրջ ջանքեր է գործադրել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար», գրում է Report.az-ը։

«Մենք մեր ավանդն ունենք տարածաշրջանային և միջազգային անվտանգության և խաղաղության գործում», - ասել է Գյուլերը:

Թուրքիան մշտապես լիակատար աջակցություն է ցուաբերում Ադրբեջանին ինչպես 44–օրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ դրանից հետո։ Երկու երկրները տարեկան տասնյակի հասնող համատեղ զորավարժություններ են անցկացնում։