12 ապրիլի 2024 - 15:19 AMT
Մալյանը ազատազրկվեց 1 տարով, որը կհաշվարկվի 2023–ի սեպտեմբերի 20–ից

Դատարանը մեղավոր է ճանաչել գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Նարեկ Մալյանին Քր. օրենսգրքի 329 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքի կատարման համար ու դատապարտել ազատազրկման մեկ տարի ժամկետով։

Վճիռն ընթերցել է ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանը, հայտնում է Panorama.am-ը։

«Հաշվակցել Նարեկ Մալյանի անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը 2023 թ. սեպտեմբերի 20-ից մինչև 2024 թ. ապրիլի 12-ը, նրա նկատմամբ վերջնական պատիժ սահմանել ազատազրկում 5 ամիս 7 օր ժամկետով»,-ընթերցել է եզրափակիչ մասը։

Նարեկ Մալյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցվել է ֆեյսբուքյան ուղիղ եթերի պատճառով։