Օրերս Աբու Դաբիից Երևան թռչող օդանավին օդանավակայանից օդ բարձրանալուց տասը րոպե անց, Դուբայի երկնքում թռչելիս, հարվածել է կայծակը, ինչի հետևանքով ճաքել է պատուհաններից մեկը, և օդանավը սկսել է անկում կատարել: Դա այն օրն էր, երբ Դուբայում ուժեղ փոթորիկ ու ջրհեղեղ էին սկսվել, և որոշ ժամանակով հետաձգվել էին թռիչքները, հայտնում է MediaHub-ը։
Նշվում է, որ Wizz Air ավիաընկերության օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց։
Օդանավում խուճապ է սկսվել, մտածել են, որ կործանվում են, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել նորից Աբու Դաբիի օդանավակայանում։
MediaHub-ը նաև տեսանյութ է հրապարակել, որը նկարահանվել է օդանավի սրահից։