25 ապրիլի 2024 - 13:30 AMT
Թավրիզում ՀՀ հյուպատոսություն կբացվի

Իրանի Թավրիզ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կբացվի: Որոշումն ընդունվել է կառավարության նիստում։

Հիմք ընդունելով 2007 թ. հոկտեմբերի 22-ին ՀՀ և Իրանի ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, որի համաձայն Կապանում արդեն գործում է Իրանի գլխավոր հյուպատոսությունը։

«ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկելու Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումն ապահովելու ուղղությամբ և ձգտելու է առավել զարգացնել ավանդական բարիդրացիական հարաբերություններն Իրանի հետ»,– նշված է որոշման հիմնավորման մեջ։

Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսությունը գործում է 2022 թ. հոկտեմբերից։