11 մայիսի 2009 - 13:23 AMT
Թուրքերի մեծամասնությունը դեմ է հայ-թուրքական սահմանի բացմանը
Genar թուրքկան հետազոտական ընկերությունը սոցիոլոգիական հարցում է անցկացրել, որին մասնակցել է Թուրքիայի 2044 քաղաքացի: Հարցումներն անց են կացվել Թուրքիայի խոշոր քաղաքներում ապրիլի 17-26-ը: Հարցման ենթարկվածների 67,9 տոկոսը նշել է, որ դեմ է հայ-թուրքական սահմանի բացմանն ու Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, այն դեպքում, երբ 32,4 տոկոսը կողմ է նման առաջընթացին հայ-թուրքական հարաբերություններում, գրում է թուրքական Today's Zaman թերթը: