26 ապրիլի 2024 - 12:34 AMT
Փակվել է Աղդամի ռուս–թուրքական մշտադիտարկման կենտրոնը

Աղդամում տեղի է ունենում Ռուս–թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնի հանդիսավոր փակումը։

Արարողությանը ներկա ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ–գնդապետ Սերգեյ Իստրակովն ասել է, թե Աղդամի կենտրոնը ՌԴ, Թուրքիայի և Ադրբեջանի զինվորականների համատեղ գործունեության հաջող օրինակ է, գրում է APA-ն։

Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերման հայտարարություններից հետո Թուրքիայի պաշտպանության նախարար Զեքի Աթաթուրքը լրագրողների համար ճեպազրույցում հայտնել էր, որ կենտրոնի գործունեությունը կդադարեցվի։

Ռուս–թուրքական համատեղ դիտարկման կենտրոնը բացվել էր 44–օրյա պատերազմից հետո, 2021 թվականի հունվարի 30-ին Թուրքիայի և ՌԴ-ի միջև ստորագրված հուշագրի հիման վրա։