Ադրբեջանում խոստովանել են, որ հիմնահատակ ավերել են Շուշիի մոտակա Քարին տակ գյուղը՝ քանդելով տների 90 տոկոսը։ Տեղում, ըստ արբանյակային լուսանկարների, միայն մեկ՝ անհասկանալի օբյեկտ է կառուցվում, գրում է Turan.az-ը։
Նշվում է, որ չի հաջողվել պետական մարմիններից մեկնաբանություն ստանալ, թե ինչ է այնտեղ կառուցվում։
«Դատելով արբանյակային լուսանկարներից՝ Շուշիի մոտակա Դաշալթի (խմբ՝ Քարին տակ) գյուղը գրեթե հիմնահատակ քանդվել է։ Ավելի ճշգրիտ, քանդել են տների 90%–ը։ Իշխանությունները չեն հայտնել վերակառուցման կամ զրոյից կառուցման որևէ հատակագծի մասին։
Արբանյակային լուսանկարներին երևում է միայն մեկ օբյեկտի շինարարություն, որի նշանակությունը դժվար է հասկանալ։
Եթե համեմատելու լինենք 2 ամսվա վաղեմության լուսանկարների հետ, ապա այնտեղ տները դեռ կանգուն են։
Ղարաբաղում շինարարական աշխատանքները համակարգող պետական մարմիններից չի հաջողվել մեկնաբանություն ստանալ այս հարցի շուրջ»,–ասվում է հրապարակման մեջ։