Բաքվում գտնվող Եվրոպական հանձնաժողովի hարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը շատ ոգևորված է խաղաղության գործընթացի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող աշխատանքով, որը սկսվել է երկու երկրի միջև սահմանի սահմանազատման գործընթացով։ Այս մասին նա ասել է ադրբեջանական Report-ին տված հարցազրույցում։
Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները, հայտնում է Factor.am-ը։
«Որքանով ես տեղյակ եմ՝ արդեն պայմանավորվածություն կա սահմանի չորս հատվածի վերաբերյալ։ Ակնհայտ է, որ մեր ռազմավարական նպատակն է ապահովել տարածաշրջանում խաղաղության վերականգնումը։ Մենք նպատակաուղղված ենք սերտ համագործակցել երկու կողմերի հետ, ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում»,- նշել է նա՝ մեկնաբանելով Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացը։
Նա, միաժամանակ, բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի փոխգործակցությունն ականազերծման գործընթացում։
Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովի hարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրենը այցելել էր Հայաստան և Վրաստան։