4 մայիսի 2024 - 12:37 AMT
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին հայտարարել է, որ Ադրբեջանը 2023–ի նոյեմբերից սաստկացրել է անկախ մամուլի և քաղաքացիական հասարակության ճնշումները, ինչը շատ մտահոգիչ է և «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը»։

Դեսպանը, պատասխանելով այն հարցին, թե ինչու չի այցելում Շուշի, մինչդեռ լինում է տարբեր շրջաններում, ասել է, որ դեռևս պատրաստ չէ դրան։

«Այստեղ քաղաքական պատճառներ չկան; Ես կայցելեմ, երբ պատրաստ լինեմ։ Դեռևս պատրաստ չեմ»,––ասել է նա, հայտնում է Turan.az-ը։

Կրկին խոսելով Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի մասին՝ դեսպանն ասել է, որ Ադրբեջանը միջազգային պարտավորություններ ունի և ԱՄՆ–ն մշտապես բարձրացնելու է այդ հարցերը։ Նա ասել է, որ այդ հարցի շուրջ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և բարձրացրել է մարդու իրավունքների և ձերբակալությունների հարցերը։

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը, ինչպես նաև Ֆրանսիայի դեսպանը, 44 օրյա պատերազմից հետո երբևէ չեն այցելել Շուշի և չեն մասնակցել դեսպանների համար կազմակերպվող այցերին։