15 հունիսի 2002 - 21:27 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է «ԿԵՆԴԱՆԻ ԱՊՐԱՆՔԻ» ԱՌԵՒՏՐԻ ՏԱՐԱՆՑԻԿ ԵՐԿԻՐ
Մարդկանց առեւտրի խնդիրներն ուսումնասիրող Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) կողմից Բաքվում անցկացրած հարցումների արդյունքում պարզվել է, որ Ադրբեջանը դառնում է «կենդանի ապրանքի» առեւտրի տարանցիկ երկիր: ՄՄԿ-ի գրասենյակի ղեկավար Յոստան վան դեր Աալստայի խոսքերով` այդ խնդրի վերաբերյալ լրիվ հաշվետվությունը կհրապարակվի օգոստոսին: Միեւնույն ժամանակ, Բաքվում ուսումնասիրություններն ի հայտ բերեցին, որ ավելի հաճախակի առեւտրի զոհ են դառնում 19-40 տարեկան կանայք: Արտասահման մարմնավաճառության մեկնող միակ պատճառը` դա տնտեսական բնույթի դժվարություններն են: ՄՄԿ-ի գրասենյակի ղեկավարը տվյալներ ներկայացրեց Թուրքիայում եւ Արաբական Էմիրություններում ձերբակալված մարմնավաճառությամբ զբաղվողների քանակի մասին: Այդ երկրների ոստիկանության տված տեղեկություններով, 1996-1999 թվականներին Թուրքիայից Ադրբեջան են վտարվել 650 թեթեւաբարո կանայք, իսկ Էմիրությունների ոստիկանությունը 2000 թվականից մինչեւ 2001 թվականի մարտը ձերբակալել է 900 մարմնավաճառ կանանց Ադրբեջանից: Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: