Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն:
ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ վարչապետը մայիսի 14-ին կմասնակցի «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին», տեղեկացնում է Արմենպրեսը։
Գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանը կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (From the frontline: Armenia’s defence of democracy) թեմայով քննարկմանը:
Այցի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ Դանիայի Թագավորության վարչապետ տիկին Մետտե Ֆրեդերիկսենի, Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի, գագաթնաժողովի հիմնադիր և «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ: