14 մայիսի 2024 - 18:21 AMT
ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս

Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով սոցիալական ցանցերում որոշ օգտատերերի կողմից կեղծ և մանիպուլյատիվ բնույթի տեղեկությունների շրջանառմանը ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու վերաբերյալ: Նշվում է, որ անհարկի շահարկումներ են նաև նրա ընտանիքի անդամների՝ միայն ՌԴ քաղաքացի լինելու մասին լուրերը:

Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս, ուստի երեխաները ծննդյան բերումով երկքաղաքացի են:

«ԳՇ պետի կինն ու երեխաները ոչ միայն ունեն ՀՀ քաղաքացիություն, այլև 2006 թվականից մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետությունում»,–ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին: