17 մայիսի 2024 - 16:29 AMT
Ավինյանն ու Պեկրեսը քննարկել են Երևանի և Իլ դը Ֆրանսի միջև գործակցության եռամյա ծրագիրը

Պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Իլ դը Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկուստեք գործակցությանը՝ նախանշվել են առաջիկա անելիքները:

Երևանի քաղաքապետարանի և Իլ դը Ֆրանս շրջանի միջև հաստատված գործակցության եռամյա ծրագիրը ներառում է քաղաքաշինության, տրանսպորտի և թափոնների կառավարման ոլորտներ:

Կողմերը փաստել են, որ արդյունավետ իրականացվող ծրագրերը լավ հիմք են՝ նոր նախագծերի մեկնարկի համար: