Իսրայելը կկասեցնի Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը: Բրիտանական Reuters լրատվական գործակալության համաձայն՝ այն բանից հետո, երբ Թուրքիայի առևտրաշրջանառության դադարեցման մասին որոշում ընդունեց, Իսրայելը սկսել է պատասխան քայլեր ձեռնարկել:
Մասնավորապես, Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոթրիչը հայտարարել է Թուրքիայի հեռ ազատ առևտրի մասին համաձայնագրի կասեցման և մնացած ներմուծվող ապրանքների համար 100 տոկոսի չափով մաքսազերծում իրականացնելու մասի, գրում է Ermenihaber-ը։
Նշվում է նաև, որ օրինագիծը հաստատելու համար այն ներկայացվելու է կառավարությանը:
Ապրիլի 9-ին Թուրքիայի առևտրի նախարարության կողմից ընդունված որոշման համաձայն՝ դադարեցվել էր 54 տեսակի ապրանքային խմբում ներառված 1019 ապրանքի արտահանումն Իսրայել: Իրադարձությանը հաջորդել էր Իսրայելի հետ առևտրի ամբողջական դադարեցման մասին որոշումը: