Մայիսի 20-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը։
Հուշադրամ դիմերեսին Շառլ Ազնավուրի հուշարձանն է Գյումրիում (քանդակագործ՝ Ս. Պետրոսյան, ճարտարապետ՝ Ա. Թարխանյան, 2002 թ.), դարձերես՝ Ազնավուրի դիմապատկերը։ Հուշադրամի 100 թիվը ոճավորված է նոտաների, դաշնամուրային ստեղների և միկրոֆոնի տեսքով:
Էսքիզների հեղինակներն են Վարդան Վարդանյանը (դիմերես) և Կարեն Մելիքյանը (դարձերես):
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում 500 հատ քանակով։ Անվանական արժեքը 10,000 դրամ է։
Տեխնիկական չափանիշներն են՝ մետաղը/հարգը ոսկի 9990, քաշը 8․6 գ, տրամագիծը՝ 22,0 մմ, որակը՝ պրուֆ, դրամաշուրթը՝ ատամնավոր: