20 մայիսի 2024 - 18:42 AMT
Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա

Երևանը կունենա նոր Գլխավոր հատակագիծ, այն կլինի թվայնացված փաստաթուղթ, որն ապահովելու է մայրաքաղաքի համաչափ ու դինամիկ զարգացումը, հայտնում է Երևանի քաղաքապետարանից։

Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշվել է, որ նյութերը հավաքելու և նախագծային լուծումները մշակելու գործընթացներն ընթանում են բնականոն հունով:

Խորհրդակցության ընթացքում վարչական շրջանների ղեկավարներն իրենց զեկույցներում ներկայացրել են իրականացված, ընթացիկ ու նախանշվող ծրագրերը բակերի և այգիների բարեկարգման, հանգստի գոտիների վերականգնման, ֆուտբոլի խաղադաշտերի կառուցման ուղղությամբ։