15 հունիսի 2002 - 21:06 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԻՏԱԼԻԱՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ «ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿԱԴՐՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»
Հայաստանը եւ Իտալիան ստորագրել են միջկառավարական պայմանագիր «Եկամուտների եւ ունեցվածքի ոլորտում կրկնակի հարկադրումից խուսափելու վերաբերյալ»: Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ հասարակության հետ կապերի վարչությունից, պայմանագիրը ստորագրվել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի Իտալիա կատարած այցի շրջանակներում: Իտալիայի արտաքին գործերի փոխնախարար Մարգերիտա Բոնիվերիի հետ հանդիպման ժամանակ Վ. Օսկանյանը քննարկել է հայ-իտալական հարաբերությունների խորացման եւ միջազգային կառույցներում համագործակցության զարգացման հնարավորությունները: Կողմերը շոշափել են նաեւ հարցեր, որոնք առնչվում են Հայաստանի Եվրոմիությունում ինտեգրացմանը, Հարավային Կովկասի վերջին իրադարձություններին, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: ՀՀ արտաքին գործերի նախարարի հրավերքով Մագերիտա Բոնիվերին հուլիսին կայցելի Հայաստան: Նշենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարի այցը կշարունակվի մինչեւ հունիսի 16-ը: Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: