«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքվածներին տեղեկացրել է, որ ժամը 17։00-ից հավաքվեն Շահումյանի հրապարակում։
«18։00 կշարժվենք դեպի Սարդարապատ՝ մեքենաների շարասյունով»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։
Սրբազանը մանրամասներ չի հայտնել, միայն նշել է, որ այս գիշեր և վաղն առավոտյան կլինեն Սարդարապատում։
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշերից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև, ովքեր իրավունք ունեն մուտք գործելու Սարդարապատ»,-ասել է նա։
Սրբազանի խոսքով, բացառիկ երևույթ է համաշխարհային պատմության կյանքում, երբ հայրենիք կորցրած, ցեղասպանված, մոլորված, ոչ մի հույս չունեցող ժողովուրդն ընդամենը երեք տարի հետո մեծ բանակների դիմաց կանգնած հռչակում է իր պետականությունը, գրում է Panorama.am-ը։
«Մենք էլ հետընթացն ենք գնում։ Ամեն ինչ ունեցած՝ հիմա կորցնելում ենք այդ պետականությունը, որն իբր կոչվում է սուվերեն, ինքնիշխան, անկախ»,- ասել է Բագատ սրբազանը։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը մայիսի 26–ի երեկոյան տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել էր, որ վաղ առավոտից շարժման աջակիցները փակելու են փողոցներ և մայրուղիներ՝ բացառությամբ դեպի Լոռի և Տավուշ տանողների։ Մայիսի 27–ին երևանյան ակցիաներից բերման ենթարկված 284 անձանցից 273–ն արդեն ազատ են արձակվել։
Հանրահավաքում հայտարարվեց նաև, որ վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է