29 մայիսի 2024 - 13:41 AMT
Փաշինյանը՝ Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին․ Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով հարցին, թե պատրա՞ստ է հանդիպել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին, ասել է, որ իր հետ հանդիպելու ընթացակարգեր կան։

Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար, գրում է Aysor.am-ը։

«Ես քաղաքացիների ու տարբեր մարդկանց հետ հանդիպումներ ունենում եմ, ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան, ովքեր ուզում են հերթագրվել ինձ հետ հանդիպելու համար՝ կարող են դա ազատ անել»,- ասել է Փաշինյանը,

Մայիսի 29–ի առավոտյան Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում, որտեղ հավաքվել էին շարժման կողմնակիցները, ասել է, որ այլևս հանդիպում չի պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նա հավելել է, որ իշխանությունների բիրտ ուժն ու վայրագ կեցվածքը որևէ կերպ չի կասեցնում վերջնարդյունքին հասնելու շարժման պայքարը

«Մեզ ոչինչ հետ չի պահում այդ վերջնարդյունքից։ Հիմա չի զիջում, բայց զիջելու հարց չկա, հեռանալու հարց կա։ Բարի ճանապարհներով կգնա, խելոք է, գնալու է, այլևս իր հետ հանդիպում չեմ պահանջում»,– ասել է Բագրատ սրբազանը։