30 մայիսի 2024 - 17:08 AMT
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սլովենիա

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 3-ին կմեկնի Լյուբլյանա (Սլովենիայի Հանրապետություն)։ ԱԺ նախագահը գործուղման մասին կարգադրություն է ստորագրել։

Պատվիրակության կազմում են նաև ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Հայաստան-Սլովենիա բարեկամական խմբի անդամ Լենա Նազարյանը։

Պատվիրակությունը Սլովենիայում կլինի մինչև հունիսի 6-ը։