30 մայիսի 2024 - 18:05 AMT
Մեքենաների կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման արգելքը 6 ամսով կերկարաձգվի

Կառավարության որոշմամբ 6 ամսով կերկարաձգվի արտահանման ժամանակավոր արգելքը՝ ՀՀ տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող մեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների վրա:

Ըստ հիմնավորման՝ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացումով, մասնավորապես՝ առանց չեզոքացման համակարգի տրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ վնասակար նյութերն անարգել մթնոլորտային օդ արտանետումը նվազեցնելու մասով, ինչպես նաև ավտոմեքենաների վրա տեղադրված կատալիզատորների ապօրինի շրջանառությունը կանխելու անհրաժեշտությամբ։