ՀՀ–ում և Ուկրաինայում 4 մարդ է ձերբակալվել, ավելի քան 100 ինտերնետ սերվեր է անջատվել կամ վնասվել միջազգային կիբերհանցավորության դեմ հատուկ գործողության արդյունքում, հայտնում է Reuters-ը Եվրոպոլի վրա հղումով։
Գործողությունը, որն իրականացվել է մայիսի 27-29-ը, Եվրամիության իրավապահ գործակալության կողմից որակվել է որպես «երբևէ ամենամեծ գործողությունը բոտցանցերի դեմ, որոնք կարևոր դերակատարում ունեն գումարների շորթման ծրագրերի տարածման գործում»:
Ապամոնտաժված բոտցանցերի թվում են IcedID, Smokeloader, SystemBC, Pikabot և Bumblebee ցանցերը։
Հատուկ գործողությունը նախաձեռնել և անցկացրել են Ֆրանսիան, Գերմանիան և Նիդերլանդները։
Հազարավոր մարդիկ են զգուշացվել, որպեսզի կարողանան պաշտպանվել դրամաշորթ ծրագրերից։