1 հունիսի 2024 - 12:47 AMT
Միրզոյանը ՔՊ–ի հետ քննարկել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Ազգային ժողովում հանդիպել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Այս մասին տեղեկացնում են ՔՊ-ից։

Քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ։

2024թ. մայիսի 10-11-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած բանակցություններում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ե Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ողջունել են սահմանազատման հարցում առաջընթացը ե այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախարարները ե նրանց պատվիրակությունները շարունակել են «Հայաստանի ե Ադրբեջանի միջե խաղաղության ե միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումները: Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ: