3 հունիսի 2024 - 18:53 AMT
Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան

Մարիամ Գևորգյանը Հայաստանի դեսպան է նշանակվել է Ուրուգվայում (նստավայրը՝ Մոնտեվիդեո)։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել վարչապետի առաջարկությամբ:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.Մարիամ Գևորգյանին նշանակել Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մոնտեվիդեո)»,–ասվում է հրամանագրում։