4 հունիսի 2024 - 16:48 AMT
ՀՀ-ն ու Սերբիան մտադիր են գործակցել պաշտպանության ոլորտում

Հայաստանն ու Սերբիան մտադիր են գործակցել պաշտպանության ոլորտում։ Հունիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովի Ցվետկովիչին և պաշտպանության հարցերով կցորդ, փոխգնդապետ Զվեզդան Կրիչակին (նստավայրը՝ Թեհրան):

Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Սերբիայի կառավարությունների միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման ուղղությամբ աշխատանքներ տանելու վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր: Քննարկվել են նաև ԶՈւ բարեփոխումներին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: